Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն ընդլայնում է համագործակցության շրջանակները «Ստայլաբ» ընկերության հետ
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և «Ստայլաբ» ընկերության Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցչի միջև ձևավորված սերտ համագործակցության շրջանակներում 2019 թվականի հունիսի 7-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հյուրընկալվել էր «Ստայլաբ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Գալկինը, որի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի նախաձեռնության և հրավերի համաձայն վերջինիս կողմից անցկացվել է սեմինար որակավորման ստուգման թեստերին (Proficiency Testing) մասնակցելու հետ կապված հարցերի վերաբերյալ:
Հարկ է նշել, որ Ստայլաբ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է «ՖԱՊԱՍ» (FAPAS) ընկերության պաշտոնական գործակալությունը գրեթե բոլոր հետխորհրդային երկրների համար (Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Ղրղզստան, Ղազախստան, Թուրքմենստան, Տաջիկիստան և Ուզբեկստան): «ՖԱՊԱՍ»-ը 1990 թվականից հանդիսանում է սննդի և ջրի փորձարկման ոլորտներում բրիտանական համաշխարհային ճանաչում ունեցող հավատարմագրված որակավորման ստուգման թեստերի մատակարարը:
Սեմինարին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սննդամթերքի փորձարկման լաբորատորիայի աշխատողներից բացի Կազմակերպության հրավերով մասնակցում էին նաև «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի մասնագետները, Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր փորձարկման լաբորատորիաների ղեկավարներ, որակի կառավարման համակարգի պատասխանատուներ, փորձագետներ և այլ մասնագետներ:
Սեմինարի նպատակն էր հայաստանյան մասնագետներին ներկայացնել նշված ոլորտում որակավորման ստուգման թեստերին (Proficiency Testing) մասնակցելու հիմնական սկզբունքներն ու կարևորությունը: Համաձայն ԻՍՕ/ԻԷԿ 17025 միջազգային ստանդարտի՝ փորձարկման արդյունքների հավաստիության ստուգման լծակներից մեկն է հանդիսանում նաև որակավորման ստուգման ծրագրերին (Proficiency Testing) կամ միջլաբորատոր համեմատություններին մասնակցությունը: Վերջիններս թույլ են տալիս գնահատել լաբորատոր աշխատանքների իրազեկվածությունը, իսկ դրանց կանոնավոր մասնակցությունը հանդիսանում է հավատարմագրման պահանջներից մեկը՝ ըստ ԻՍՕ/ԻԷԿ 17025 միջազգային ստանդարտի, ինչն ունի շատ կարևոր նշանակություն:
Սեմինարը հնարավորություն է ընձեռել ստանալ տեղեկատվություն որակավորման ստուգման թեստերին (Proficiency Testing) մասնակցելու, որակավորման ստուգման թեստերի նմուշները ձեռք բերելու, համակարգում գրանցվելու, փորձարկման արդյունքները մուտքագրելու, արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ձեռք բերելու, տարբեր լաբորատորիաների օրինակներով նրանց մասնակցության փորձի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հնարավորություն է տրվել մասնակիցներին կիսվել իրենց ունեցած փորձով և բարձրացնել որակավորման ստուգման թեստերի (Proficiency Testing) մասնակցության հետ կապված իրենց հուզող հարցերը:
28 Դեկտեմբեր 2016